Անցած տարվա ընթացքում Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներից ամենաքիչը վարձատրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պետական աշխատողների վարձատրությունը ձևավորվում է բազային աշխատավարձի հիման վրա, որը 2022 թ-ին մոտ 66 հազար դրամ էր։ Այս բազային աշխատավարձի և օրենքով սահմանված գործակցի բազմապատկման արդյունքում հաշվարկվում է աշխատավարձի չափը։ Ամենամեծը ՀՀ նախագահի պաշտոնի գործակիցն է՝ 20, ապա վարչապետինը՝ 19, ԱԺ …

