Հայաստանում կանցկացվի 1-ին Կանաչ կոնֆերանսը

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Հոկտեմբերի 4-5-ը Երևանում կանցկացվի «1-ին Կանաչ կոնֆերանս Հայաստանը»։ Միջազգային կոնֆերանսի շրջանակում Հայաստան կժամանեն գիտնականներ, հետազոտողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, գյուղատնտեսներ, գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն մշակողներ, ֆերմերներ, արտադրողներ աշխարհի տարբեր երկրներից. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Համաժողովի առանցքում կանաչ գյուղատնտեսությունն է՝ որպես Հայաստանում կայուն զարգացման խթան։
Երկօրյա համաժողովի ընթացքում տարբեր երկրների պատվիրակներն իրենց հայաստանյան գործընկերների հետ կներկայացնեն կայուն զարգացման ոլորտում ժամանակակից լուծումները, նորագույն ձեռքբերումները, զարգացման միտումները, կքննարկեն գյուղատնտեսության ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր։

Կոնֆերանսի ընթացքում անդրադարձ կլինի կանաչ գյուղատնտեսության խթանման քաղաքականության գործիքներին, էկոլոգիական կայունության և կլիմայական խելամիտ գյուղատնտեսության թեմային, պարենային և ագրոտեխնոլոգիական միտումներին, մասնագետների կողմից կկատարվի փորձի փոխանակում։ Կկազմակերպվի նաև Հայաստանում կանաչ գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունների պրոդուկտների ցուցահանդես, կկատարվեն դաշտային այցեր, որոնց ընթացքում ներկաները կծանոթանան Հայաստանում կանաչ գյուղատնտեսության ձեռքբերումներին։

«1-ին Կանաչ կոնֆերանս Հայաստանը» կազմակերպում են Եվրոպական միությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: