Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր գործընկերներից է ոչ միայն տարածաշրջանային նշանակության փոխշահավետ նախագծերի իրականացման և գործարար մթնոլորտի աշխուժացման, այլև միջքաղաքակրթական երկխոսության խորացման առումով: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ։ …

