Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ «աղետալի» բնորոշումը Բաքվի դժգոհությունն է հարուցել

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հայտարարությունների առնչությամբ։

Մասնավորապես, Բաքվին դուր չի եկել, որ Բերբոքն Արցախում ստեղծված իրավիճակն անվանել է աղետալի։

«Այս ամենը հայկական «կեղծ քարոզչության» արդյունքն է։ Ադրբեջանն արդեն առաջարկել է Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին ստանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է կյանքի համար։ Ադրբեջանի բարի կամքի կրկնվող մերժումը ցույց է տալիս, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի ԱԳ նախարարն Արցախում իրավիճակն աղետալի էր անվանել։

«Այնտեղ մարդկանց վիճակն աղետալի է։ Մենք շտապ կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության համար»,- ասել էր Բերբոքը։

Նա նաև նշել էր, որ մի քանի օր է, ինչ կարծիքների փոխանակումներ են իրականացվում ամերիկացի գործընկերների հետ՝ երաշխավորելու համար, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կստանա մարդասիրական օգնություն։

Էմմա Չոբանյան