«Ոչինչ, որ ոտքով ենք գնում դպրոց․ քայլելն առողջարար է»․ շրջափակված Արցախում Մարիաննան ու Միլենան գնացին առաջին դասարան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
Բոլորը

Արցախցի Մարիաննայի և Միլենայի համար սա առաջին ուսումնական տարին է։ Մարտակերտի թիվ 1 դպրոց են հասել ոտքով։ Թեև մի փոքր հոգնել են երկար ճանապարհից, բայց ուրախ են, որ արդեն դպրոցական են։

«Ոչինչ, որ ոտքով ենք գնում դպրոց, քայլելն առողջարար է»,- մորաքրոջը հուսադրում է Մարիաննան։

Մարիաննան ու Միլենան երկու քույրերի դուստրեր են՝ մորաքրոջ աղջիկներ։ Նրանց մյուս մորաքույրը՝ Գայանե Խաչատրյանը ևս Արցախից է։ Շրջափակման պատճառով մնացել է Հայաստանի Հանրապետությունում։ Քույրերի ու քույրերի դուստրերի հետ կապ է պահպանում համացանցի միջոցով։

«Մի կերպ գտած կտորներով հագուստ են կարել, գրենական պիտույքներ բացարձակ չկան, ուտելիքից էլ չխոսեմ։ Բայց, չնայած այս ամենին, օրերն էին հաշվում, թե երբ պիտի սեպտեմբերի մեկը գա, որ դպրոց գնան»,- նշում է երեխաների մորաքույրը։

Նրա խոսքով՝ երեխաները, անշուշտ, ուզում էին դպրոց գնալ։

«Վերջերս Արցախում լուրեր էին պտտվում, որ հնարավոր է դպրոցներն այս տարի չաշխատեն սեպտեմբերի 1-ից, շատ էին նեղվել, բայց հիիմա շատ ուրախ են։ Մի քույրս Մարտակերտին կից գյուղում է ապրում, բայց աշխատում են Մարտակերտում, դե միշտ մեքենայով գնացել, եկել են, իսկ հիմա ստիպված չորս հինգ կիլոմետր ոտքով են գալիս։ Ոչինչ, երեխաներն ասում են՝ քայլելն առողջարար է, մարդիկ այնտեղ ամեն ինչի մեջ լավն են տեսնում։ Միայն, թե խաղաղություն լինի, և թողեն ապրեն այնտեղ»,- ասում է Գայանեն։

Ինքը ևս Արցախ վերադառնալուն անհամբեր է սպասում։

«Տա Աստված` ամեն ինչ հարթվի շուտափույթ, այս փոքրիկների կրթության իրավունքը լիարժեք պահպանվի, ես էլ վերջապես գնամ իմ հայրենիք, բոլորին անչափ կարոտել եմ»,- նշում է Գայանեն։

Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն, իսկապես, քննարկել է ստեղծված իրավիճակում դպրոցները բացել-չբացելու հարցը, Factor am-ի հետ զրույցում ասաց Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Հայրապետյանը։

«Գիտեք, որ այստեղ լուրջ սովի խնդիր կա, հաց չկա։ Մանավանդ՝ այս քանի օրը յուրաքանչյուր ընտանիքի մեկական հաց է տրվում միայն, իսկ ընտանիք կա, որ 10 հոգուց է բաղկացած։ Երեխաներ կան՝ գիշերը մի քանի ժամ կանգնում են հացի հերթի, առավոտյան պետք է գան դպրոց հոգնած վիճակում, փորձեն դաս անել։ Հասարակության մեջ մի ստվար զանգված այն կարծիքին էր, որ ճիշտ կլինի չեղարկել դպրոցները, որովհետև երեխաները սոված չեն կարող ուսում ստանալ։ Ես համամիտ եմ դրա հետ, բայց, միևնույն ժամանակ, պետությունները քայքայելու համար ատոմային ռումբեր պետք չեն, պարզապես պետք է անգրագետ հասարակություն, որը հիմա ունենք։ 30 տարվա մեջ կրթության որակը շատ ցածր է եղել։ Դրա համար էլ այս վիճակի ենք»,- նշում է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ որքան էլ դժվար լինի, միևնույնն է՝ ավելի լավ է դպրոցններն աշխատեն, որպեսզի ապագայում ունենանք լավ մասնագետներ՝

դիվանագետներ, լրագրողներ, հանրային կառավարիչներ, ովքեր կկարողանան զբաղվել Արցախի խնդիրներով։

«Որոշեցինք, որ ավելի լավ է՝ բացենք դպրոցները, երեխաները ուսում ստանան, ովքեր, որ չեն կարողանա գալ, բացակայությունները հարգելի կհամարենք, խիստ չենք լինի, բայց այն երեխաները, ովքեր կկարողանան գալ, պետք է հնարավորություն ստեղծենք կրթվելու»,- նշեց Մարտիրոսյանը։

Արցախի դպրոցներում առկա է նաև մասնագետների խնդիր: Շուրջ 300 ուսուցիչներ դասավանդելու համար մի բնակավայրից մյուսն էին հասնում տրանսպորտով, այժմ վառելիքի բացակայության պատճառով կամ պետք է ոտքով հասնեն աշխատավայր, ինչը ժամանակատար է և հոգնեցուցիչ, կամ այդ առարկաների դասաժամերը պետք է լրացնեն մյուս ուսուցիչները։

Իսկ Արցախի Վերին Հոռաթաղ գյուղի դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած այն փաստին, որ բազմաթիվ պարագաների պակաս կա՝ կավիճ, գրենական պիտույքներ, հագուստ, բայց դպրոցն այսօր բացել է իր դռները աշակերտների առաջ և աշակերտների 95 %-ը ներկայացել է դասի։

Անժելա Պողոսյան