Ուկրաինան Ֆրանսիայից կստանա 2 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ ռազմական օգնության փաթեթ. Մակրոն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթի մասին: Այս մասին Մակրոնն ասել է մարտի 26-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ , փոխանցում է «Европейская правда»-ն։

«Այսօր ես կցանկանայի հայտարարել Ուկրաինային 2 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական աջակցության նոր փաթեթի մասին»,- ասել է նա` նշելով, որ փաթեթը «պետք է բավարարի ուկրաինական զորքի առաջնային կարիքները»:

Մակրոնի խոսքով՝ փաթեթում ներառվել են հակատանկային հրթիռներ, ՀՕՊ միջոցներ, Mirage կործանիչների համար նախատեսված հրթիռներ, «Mistral ցամաքային պաշտպանության հրթիռներ», ինչպես նաև զրահամեքենաներ:

«Դրանք զինամթերք են, այդ թվում՝ հեռակառավարվող զինամթերք: Եվ սա նաև տեխնիկայի արտադրությունն է Ուկրաինայում մեր պաշտպանական ձեռնարկությունների հետ համագործակցության շնորհիվ», – հավելել է Ֆրանսիայի ղեկավարը:

Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնն ասել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի Ուկրաինայում 30-օրյա զինադադարին առանց նախապայմանների։

Ֆրանսիայի ղեկավարը նաև մեղադրել է Մոսկվային դեռևս «պատերազմի կամք» դրսևորելու համար և ասել, որ այժմ վճռական փուլ է մարտերը դադարեցնելու համար: