Հաղորդում հանցագործության մասին. ՀԺՄ հայտարարությունը ԱԺ-ում միջադեպի կապակցությամբ

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Այսօր Ազգային ժողովում՝ իրենց համար նախատեսված օթյակում, լրագրողներն ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և լրագրողների նկատմամբ նրա լկտի պահվածքի դեմ։

Լրագրողները պաստառներ են պարզել՝ «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով, ինչից հետո ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով հեռացրել են ակցիա իրականացնող լրագրողներին, խլել են պաստառները:

Ակցիան իրականացվում էր՝ ի պատասխան օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Yerevan Tribune լրատվական կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին սանձարձակ բառապաշարով վիրավորելու:

Լրագրողները քաղաքական ակցիա չէին իրականացնում, չէին գոռում, Նիկոլ Փաշինյանի թիմակցի պես չէին վիրավորում որևէ մեկին, լուռ իրականացնում էին իրենց ակցիան՝ իրենց համար իսկ այս իշխանության օրոք ապակեպատ, իրենցից մեկուսացված առանձին օթյակում:

Լրագրողները պահանջում էին հարգել իրենց աշխատանքն ու չխոչընդոտել իրենց մասնագիտական պարտականությունների իրականացմանը: ՊՊԾ աշխատակիցները որևէ իրավունք չունեին տառացիորեն հարձակվել լրագրողների վրա, բռնություն կիրառել նրանց նկատմամբ, քաշքշել ու խոչընդոտել նրանց աշխատանքին:

Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:

Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների:

Բավական չէ՝ անվտանգության կանոնների «հովանու ներքո» լրագրողների աշխատանքի սահմանափակումները պահպանելու համար ամենուր անվտանգության ծառայողներ են տեղակայել, նույնիսկ իրենց իրավունք են վերապահում լրագրողների ձեռքերը քաշքշել, նրանց ձեռքից պաստառներ խլել՝ իհարկե, ոչ առանց «վերևից»՝ քաղաքական ղեկավարության կողմից իջեցված հրամանի:

Հայաստանի ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ինչպես լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը, այնպես էլ լիազորություններից չբխող գործողություններ կատարելիս ֆիզիկական հարկադրանքի կիրառումը քրեական պատասխանատվություն ենթադրող արարքներ են:

Գլխավոր դատախազությանը հորդորում ենք այս հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ Հայաստանում կառավարող քաղաքական ուժի՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն ԱԺ խմբակցության լրագրող-պատգամավորները նախկին իշխանությունների օրոք իրենց լրագրողական գործունեությունն իրականացնելիս քաղաքական ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի բուն նիստերի դահլիճում՝ կառավարող մեծամասնության՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայությամբ, հանդուրժողականության մթնոլորտում, իսկ այժմ նույն այդ քաղաքական թիմը չի հանդուրժում անգամ լրագրողական օթյակում իրականացվող լուռ ակցիան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԱԶԱՆԳ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ

Կոչով դիմում ենք նաև միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններին՝ Հայաստանում իշխանությունների կողմից լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ տեղի ունեցող սանձարձակ, լկտի վերաբերմունքի, բռնությունների, լրագրողական աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ դեպքերի, ազատ խոսքի ոտնահարման և, ամենակարևորը, երկրում ստեղծված անպատժելիության մթնոլորտի առնչությամբ: Հայաստանում իրավապահ համակարգը ծառայում է բացառապես իշխանություններին՝ քաղաքական ընդդիմախոսներին և լրագրողներին լռեցնելու համար»։