Ստորագրվել է ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը

Լուրեր

04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը: Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

«Թուրքմենստանյան պատվիրակությունը ղեկավարում էր Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի թուրքմենստանյան կողմի նախագահ Բատիր Ամանովը։
Միջկառավարական հանձնաժողովը հայկական կողմից նախագահում էր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նիստի ընթացքում հանգամանալից քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության դրույթների կատարման ընթացքի և երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ուրվագծվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետևողական խթանման հեռանկարային ոլորտները։

Քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, կրթության, գիտության մշակույթի և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։

Սահմանվել են մի քանի կարևոր ուղենիշեր, որոնք առավել լիարժեք և արդյունավետ կդարձնեն հետագա համագործակցությունը։
Նիստի արդյունքների հիման վրա ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստի արձանագրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։