Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է 22 դաշնակահար 7 երկրից։ Մրցույթին մասնակցելու համար Երևան կժամանեն երաժիշտներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանի Դաշնությունից։ Մրցույթին կմասնակցեն նաև Հայաստանը ներկայացնող դաշնակահարներ. տեղեկացնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը մեկնարկելու է հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։ …

