ԱՊՀ երկրների վարչապետները կքննարկեն միասնական բյուջեի ձևավորումը և ՀՕՊ համակարգի ֆինանսավորումը

Լուրեր

26.06.2026 | 14:57
Արհեստական բանականության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը նոր փուլ է մտնում
26.06.2026 | 14:46
Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ
26.06.2026 | 14:34
ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո
26.06.2026 | 14:22
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ
26.06.2026 | 14:15
«Ծանր սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու միջնորդությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 14:06
Միջնորդել էինք առանձնացնել մեր դիմումը, բայց մերժել են. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:58
Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է
26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
26.06.2026 | 13:36
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
26.06.2026 | 13:31
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի էլ-փոստին ընտրակաշառք տալու առաջարկ է ուղարկել. նախաձեռնվել է քրեական վարույթ
26.06.2026 | 13:23
Սաֆարյանն ասել է՝ կուսակցական գործունեություն չի ծավալել, չնայած՝ ուժի ցուցակում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:12
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրի Ռոբերտ Քոչարյանից. երկրորդ նախագահը պարտվել է դատարանում
Բոլորը

ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի՝ հոկտեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք նիստում կքննարկվի Համագործակցության 2024 թվականի միասնական բյուջեի և հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորման հարցը։ Այս մասին BelTA-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նա նշել է, որ խորհրդի օրակարգի հիմնական ցուցակն արդեն ձևավորվել է։ Այն կներառի տնտեսական և հումանիտար, ԱՊՀ մարմինների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ հարցեր, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Մասնավորապես, ֆինանսական հարցերը կզբաղեցնեն օրակարգի մեծ մասը. ներառված է 11 հարց, որոնք վերաբերում են ԱՊՀ-ի երկրների՝ հաջորդ տարվա միասնական բյուջեի ձևավորմանը, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսավորմանը, 2024 թվականին ԱՊՀ երկրների ՀՕՊ համակարգի ֆինանսավորմանը»,- հայտնել է նա։

Ըստ գլխավոր քարտուղարի՝ վարչապետներին կառաջարկվի քննարկել համատեղ գործունեության մի քանի ծրագրեր։

«Կառավարությունների ղեկավարներին կառաջարկվի հաստատել այն միջոցառումների պլանը, որոնք կապված են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ: Այն կնշվի 2025 թվականին: Պետությունների ղեկավարներն արդեն որոշում են ընդունել 2025 թվականին ԱՊՀ-ում հայտարարել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարի: Համագործակցության բոլոր երկրները, որոնց ժողովուրդները մասնակցել են ֆաշիզմի դեմ պայքարին, այդ օրվան նվիրված համապատասխան կարևոր միջոցառումներ կանցկացնեն իրենց երկրներում»,- պարզաբանել է նա։