Չինական Huawei և ZTE հեռահաղորդակցական ընկերությունների սարքավորումների օգտագործումը 5G ցանցերում կարող է «զգալիորեն ավելի բարձր ռիսկեր» ստեղծել ԵՄ-ի համար, քան սարքավորումների այլ մատակարարների արտադրանքը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Եվրահանձնաժողովի կայքում հրապարակվել է «5G կիբերանվտանգության քայլերի» մասին հայտարարությունը, որն ուշադրություն է հրավիրում չինական ընկերությունների սարքավորումների հետ աշխատելիս ԵՄ …

