Թուրքիայի հարավում գտնվող Կայսերի նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է երկրի Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD)։ X սոցցանցում (նախկինում՝ Twitter) գերատեսչության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով 13։17-ին Սարըզի շրջանում ցնցումներ են գրանցվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,06 կմ խորության վրա։ ;

