Շիրակի մարզպետը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին․ տեղեկացնում են մարզպետարանից։

Շիրակի մարզպետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ նախաձեռնություններում․ «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու Շիրակի մարզում։ Գիտեմ, որ առաջին անգամ եք Գյումրիում, վստահ եմ՝ մեր մարզն ու քաղաքը կհավանեք»։

Մարզպետը դեսպանին է ներկայացրել Շիրակի մարզն ու մարզի հնարավորությունները, ներուժն ու անդրադարձել հիմնախնդիրներին ու առաջիկա անելիքներին․ «Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն, երկրաշարժից հետո, Շիրակը կորցրեց երբեմնի հզորություններն ու տասնամյակներ շարունակ վերականգնման ու կառուցման ճանապարհով անցավ, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, սակայն դեռ անելիքներ ունենք։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել մեր մարզը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում զարգացման նոր ուղի բռնելու համար։ Լիահույս եմ, որ հայ-ֆրանսիական միջմարզային հարաբերություններն այսուհետ էլ կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով դրանց սերտացմանը նպաստել։ Շիրակի մարզն ու համայնքներն արդեն ունեն համագործակցության փորձ Ֆրանսիայի տարբեր շրջանների հետ, վստահ եմ՝ համատեղ ջանքերով այդ գործակցությանը նոր շունչ ու թափ կհաղորդենք»։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ որպես դեսպան ջանք չի խնայելու ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման համար․ «Պարոն մարզպետ, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու և Ձեր անմիջականության համար շնորհակալ եմ։ Դուք ճիշտ եք՝ Շիրակի մարզի հետ Ֆրանսիայի տարբեր շրջաններ ու քաղաքներ արդեն բարեկամություն են հաստատել, ես իմ կողմից վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ մեր հագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու, նոր ուղղություններով զարգացնելու համար, խոսքս թե տնտեսական, թե մշակութային համագործակցությանն է առնչվում»։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տնտեսական, մշակութային, առողջապահական, կրթական բնագավառներում համագործակցությանն ու համայնքների միջև ապակենտրոնացված գործակցության նոր հեռանկարներին։

Հանդիպման ավարտին մարզպետը հուշանվեր է փոխանցել դեսպանին՝ վստահություն հայտնելով որ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ, որոնց արդյունքում կնախանշվեն ու կիրականացվեն նոր ծրագրեր։