Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Պատրաստակամ եմ աշխատելու Ձերդ գերազանցության հետ՝ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության ընդլայնման …