Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ից. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Հայաստանը շահագրգռված է որևէ անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որոնք արվում ենք՝ այս մղումներից ելնելով։ Այս մասին Բելգիայի ու ՀՀ-ի արգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում ո՞ր կողմի՝ եվրոպակա՞ն, ամերիկյա՞ն, թե՞ ռուսական կողմի միջնորդությունն է Հայաստանի համար ավելի արդյունավետ։

«Բազմաթիվ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում Բրյուսելում՝ նախագահ Միշելի միջնորդությամբ։ Ինքս մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ Վաշինգտոնում՝ ամերիկյան կողմի միջնորդությամբ, հանդիպումներ ենք ունենում նաև Մոսկվայում և՛ երկրների ղեկավարների, և՛ նախարարների մակարդակով։ Վերջերս այդպիսի հանդիպումների եմ մասնակցել և՛ Մոսկվայում, և՛ Վաշինգտոնում։

Մեզ համար էական է, որ բոլոր հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն ու կյանքի կոչվեն։
Ցավոք սրտի, մենք մի քանի անգամ ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ հանդիպման ընթացքում ձեռք է բերվում պայմանավորվածություն, հետո գետնի վրա այդ պայմանավորվածությունը չենք տեսնում։ Օրինակ՝ մինչև այժմ մենք չենք լսել ՀՀ-ի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդպումների ընթացքում»,- նշեց Միրզոյանը։

ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ այս հանգամանքը ՀՀ-ի համար խիստ մտահոգիչ է․ «Սա կարող է վկայել այն բանի մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ից»։

«Եվ երկրորդ՝ ոչ միայն չեն պահվում պայմանավորվածությունները, այլև մենք ականատես ենք լինում ճիշտ հակառակ գործընթացներին։ Մինչ մենք խոսում ենք այն մասին, որ ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հասցեագրումը պետք է լինի կարգավորման մաս, ու առանց դրա իրատեսական չէ ակնկալել երկարատև, կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, իրականության մեջ մենք տեսնում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով մի ամբողջ տարածաշրջանի ու մի ամբողջ ժողովրդին պաշարում, սովամահության դրդում, անհրաժեշտ դեղորայքից զրկում և այլն»,- ասաց Արարատ Միրզոյանը։

ՀՀ արտգործնախարարը հավելեց, որ ՀՀ-ն տարբերություն է դնում ոչ թե բանակցային հարթակների, այլ մեթոդների միջև, ու կարևորում է պայմանավորվածությունների կյանքի կոչումը։ «Մենք մեր միջազգային գործընկերներից ու միջնորդներից ակնկալում ենք հոգ տանել այն մասին, որ իրենց միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- նշեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։