«Տնային կալանքի տակ եմ»․ Արգիշտի 11/3 շենքի վերելակը չի գործում արդեն 15 օր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Հաշմանդամություն ունեցող Արմեն Ալավերդյանն արդեն շուրջ 2 շաբաթ է՝ չի կարողանում տնից դուրս գալ․ շենքի վերելակը չի աշխատում։ Օգոստոսի 11-ին, ենթադրաբար, անսարք վերելակի պատճառով, Արգիշտի 11/3 հասցեում մահվան դեպք էր գրանցվել․ 82-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել էր վերելակի տանիքին, մեկ այլ կին էլ վերելակի խցիկում էր վնասվածքներ ստացել։

Շենքում երկու վերելակ կա: Ալավերդյանն ասում է՝ մեկը վաղուց չէր աշխատում, մյուսն էլ խափանումներով էր աշխատում մայիսից․ անգամ դռները չէին բացվում, բնակիչները ստիպված էին ձեռքերով բացել։ Վերջին ողբերգական դեպքից հետո այն առհասարակ չի գործում, վերանորոգելու կամ փոխելու հարցում տեղաշարժ չկա։ Շենքի բնակիչները խնդիրներ ունեն համատիրության հետ, նախագահն օգոստոսի 1-ից հրաժարվել է պաշտոնից, հիմա փորձում են այլ համատիրություն տեղափոխվել, գումար հավաքել և փոխել վերելակը։

«Այդ ամենը ժամանակատար է և նաև ֆինանսների հետ է կապված։ Այսպիսի անորոշ վիճակում ենք, և ես հայտնվել եմ փաստացի տնային կալանքի տակ»,- ընդգծում է «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։

Երևանի քաղաքապետարանից խնդրին լուծում տալ չեն պատրաստվում․ բնակիչներին պարզաբանել են՝ վերելակի շահագործման համար նախատեսված 25 տարի ժամկետը չի լրացել, ուստի ենթակա չէ փոփոխության։ Այն շահագործման է հանձնվել 2008 թվականին։

«Ես կարծում եմ՝ պետք է ավելի անհատական մոտեցում ցուցաբերել, բայց եթե անգամ հիմա ոչ մի հնարավորություն չկա վերելակը փոխելու, քաղաքապետարանը չպետք է բնակիչներին, Երևանի քաղաքացիներին իրենց իսկ խնդիրների հետ միայնակ թողնի, կարող է աջակցել այլ ձևով՝ ֆինանսով, մասնագետներ ուղարկելով»,- ասում է Ալավերդյանը։

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը Factor TV-ն Երևանի քաղաքապետի տեղակալ, ավագանու ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է խնդրից։

«Մենք անպայման կշփվենք այդ մարդկանց հետ»,- ասաց Ավինյանը։

Քարոզարշավին մասնակցող ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանից էլ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ստեղծված իրավիճակը չի հակասում իրենց քաղաքական ուժի հռչակած սկզբունքներին։

«Ես խնդիրը խորքային կուսումնասիրեմ, կզրուցեմ մեր պատկան մարմինների ներկայացուցիչների հետ»,- նշեց պատգամավորը։

Հավելենք, որ այդ վերելակը շուրջ չորս տարի տեխնիկական անվտանգության փորձաքննություն չէր անցել և չուներ դրական եզրակացություն։ Այնինչ, յուրաքանչյուր վերելակ պիտի տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկվի տարին մեկ անգամ և ստանա համապատախան եզրակացություն: Դրա համար համատիրությունը պետք է դիմեր ՆԳՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիա, ինչը, ըստ փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանի, չի արվել։ Նա նշել է, որ տեխնիկական քննության ավարտից հետո միայն պարզ կլինի, թե որն է դեպքի պատճառը։

Մինչ գերատեսչությունները կպարզեն՝ ով է այս ամենի պատասխանատուն, շենքի բարձր հարկերում ապրող տարեց ու հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչները հայտնվել են տնային կալանքի տակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան