Բրյուսելում ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև նախօրեին էներգետիկ անվտանգության շուրջ երկխոսություն է տեղի ունեցել դաշինքի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի ձևաչափով։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն։ «Մեկնարկել է ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ անվտանգության երկխոսությունը՝ Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի նոր ձևաչափով։ Այս երկխոսության շրջանակում Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր …

