Այսօր Երևանի Մանկական զբոսայգում տեղադրվեց մի քանդակ, որն իսկապես գլուխգործոց է: Խոսքը Ղուկաս Չուբարյանի աշխատանքի մասին է․ ֆեյսբուքի իր էջում գրել է գրականագետ Հովիկ Չարխչյանը։ «Գոնե ինձ համար անհասկանալի պատճառներով քանդակը կոչել են «Սուրբ եղիցի անուն քո», մինչդեռ հեղինակը այն անվանել է «Լույս իջնի վրադ»: Ես չգիտեմ՝ ո՞րն է այդ խմբագրման պատճառը, բայց անվան փոփոխությունը …

