ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Ցնցող բռնարարքների շարք՝ Հայաստանում․ որո՞նք են պատճառները, ինչպե՞ս կանխարգելել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Բոլորը

Իրար հաջորդած դաժան բռնարարքների շարք, որը ցնցեց հայաստանյան հասարակությանը։ Մոր կողմից երեխայի նկատմամբ դաժան բռնարարքը սարսափազդու էմոցիաներ առաջացրեց մարդկանց մոտ։

Ինչպե՞ս կարող էին ծնողները սեռական բռնության ենթարկել իրենց երեխաներին։ Ինչո՞ւ էր բռնարարքներով աչքի ընկած ընտանիքը դուրս մնացել պետության տեսադաշտից։

Հասարակության հիշողության մեջ դեռևս թարմ է Ազատ գյուղում 15 զինծառայողների այրվելու և ողբերգական մահվան դեպքը, «Սուրմալու»-ում 17 մարդու մահվան հանգեցրած պայթյունը։ Ոստիկանական, քննչական մարմինների ներկայացուցիչներ ևս խոշտանգում են քաղաքացիների՝ «Պոլիգրաֆ» և այլ ակումբներում ոստիկանական խուզարկություններն ուղեկցվել էին բռնի գործողություններով քաղաքացիների նկատմամբ, որոնք ավելի դաժան ձևով շարունակվել էին ոստիկանական բաժանմունքներում։

Դիլիջանում անչափահասին հարվածներ հասցրած ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի դեմ քրեական գործը զղջման հիմքով կարճվել էր, և մեծ աղմուկից հետո քրեական գործի քննությունը շարունակվեց։ Երևանի գինու փառատոնի մոտակայքում ոստիկանը հարվածով գետին էր տապալել երիտասարդին։ Դե, իսկ վերջին դաժան դեպքը՝ տրանսգենդեր անձին դանակի հարվածներ հասցնելով՝ սպանելն ու բնակարանն այրելն էր։

Ինչի՞ հետևանք են այս բռնարարքները, ինչո՞վ է թերանում պետությունը և ի՞նչ է պետք անել՝ ինստիտուցիոնալ, պետական քաղաքականության, հանրային վերափոխման առումով։ Factor TV-ի կազմակերպված քննարկմանը մասնակցում են ՀՔԱՎ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, հոգեբան, Հոգեբանների հայկական գիտական միավորման ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։