Փաշինյանը ԵԱՏՄ հետագա զարգացման առումով կարևորել է գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծումը. կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները:

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ Իիր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա նիստում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները: «Պետք է ընդգծեմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է: Պետք է նկատեմ, որ ԵԱՏՄ-ի շրջանակում առևտրաշրջանառությունը կայուն տեմպերով աճում է:

Իրապես տնտեսությունը շատ կարևոր է, և մենք այժմ կենտրոնացած ենք ԵԱՏՄ զարգացման մինչև 2025 թվականի ռազմավարության իրականացման վրա: Այժմ աշխատում ենք նախագծի` Սանկտ Պետերբուրգի հռչակագրի վրա, որը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության կողմից: Իհարկե, շատ հետաքրքիր նախագիծ է, և շատ կետեր ընդհանուր առմամբ ընդունելի են: Նախագծի շուրջ առկա է դրական մթնոլորտ, բայց կան նաև բազմաթիվ նրբություններ, որոնք լրացուցիչ պետք է քննարկվեն: Ինչո՞ւմ է գլխավոր հարցը. կան հետագա ինտեգրացիայի շուրջ որոշ կետեր, որոնց վերաբերյալ անդամ պետությունների դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են, բայց կարծում եմ` կա հնարավորություն գտնելու կոնկրետ լուծումներ, մեր բոլոր գործընկերները տրամադրված են շատ դրական:

Իհարկե, կան շատ նրբություններ ԵԱՏՄ հետագա զարգացման շուրջ: Կարևոր նշանակություն ունի ընդհանուր գազի, էներգետիկայի շուկայի ստեղծումը, կարևոր է նաև մեր կառավարությունների վարկաֆինանսական քաղաքականության կոորդինացումը, և մենք սերտորեն համագործակցում ենք այս ուղղությամբ նույնպես:

Մեր գլխավոր նպատակն է` զարգացնել մեր երկրների տնտեսությունները և բարձրացնել քաղաքացիների բարեկեցությունը: Կարծում եմ` այս ոլորտում ԵԱՏՄ-ն ունի շատ մեծ հետաքրքրություն անդամ երկրների կողմից: Մենք տեսնում ենք որոշակի ազդակներ, որոնք խոսում են այն մասին, որ նաև այլ երկրներ են շահագրգիռ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և նիստի մասնակիցներին մաղթել արդյունավետ քննարկումներ:

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրացիային և համագործակցությանը վերաբերող արդիական մի շարք հարցեր: