Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքները դարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի քարոզչական գործիքը։ Ալիևներն այստեղ ակտիվորեն բիզնես գործունեությամբ են զբաղվում, իսկ ադրբեջացիների մուտքն այս տարածքներ արգելված է․ նրանք հնարավորություն ունեն այցելելու հատուկ թույլտվությամբ՝ պետության կողմից կազմակերպվող վճարովի տուրերով։ Վերաբնակեցման մասին հայտարարությունները ևս քարոզչական նպատակ ունեն։ Նախ՝ իշխանությունները վերաբնակեցրել …

