«Իմ Երևանն ես… Երևանն իմն է»՝ այս կարգախոսով այսօր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվեց «Հանրապետություն» կուսակցությունը: Մեկնարկի համար այս այգին էին ընտրել, քանի որ ինչպես կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասաց. «Սա Երևանի ամենահաճելի և տեսարժան վայրերից է, երևանցիներիս պատանեկությունն է այս այգում անցել, ու այստեղ երազանքները նյութականանալու հատկություն ունեն»: …

