Երևանի կառավարման մեջ արհեստական ինտելեկտն ենք ներգրավելու. Արտակ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
Բոլորը

«Իմ Երևանն ես… Երևանն իմն է»՝ այս կարգախոսով այսօր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվեց «Հանրապետություն» կուսակցությունը:

Մեկնարկի համար այս այգին էին ընտրել, քանի որ ինչպես կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասաց. «Սա Երևանի ամենահաճելի և տեսարժան վայրերից է, երևանցիներիս պատանեկությունն է այս այգում անցել, ու այստեղ երազանքները նյութականանալու հատկություն ունեն»:

Իր ելույթում Զեյնալյանը վստահեցրեց, որ իրենց քաղաքական ուժը Երևանի կառավարման խնդիրների լուծմանը մասնակից է դարձնելու յուրաքանչյուր երևւանցու։ Նրա խոսքով՝ քաղաքացին պետք է նախանձախնդիր լինի, որպեսզի քաղաքը լինի մաքուր, կարգավորված, որպեսզի անշնորհքություններ չլինեն, անկանոն շինարարություններ չլինեն, առհասարակ իրավախախտումներ չլինեն:

Զեյնալյանի կարծիքով՝ ներկայում Երևանի քաղաքապետարանի լիազորությունները գերկենտրոնացված են, ուստի այդ լիազորություններից շատերը պետք է վերապատվիրակվեն թաղապետարաններին, որոնց նկատմամբ վերահսկողությունը պետք է երևանցին իրականացնի:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում Երևանի կառավարման մեջ արհեստական ինտելեկտն են ներդնելու, համակարգերի ինժեներներ են ներգրավելու, որպեսզի ջանքերը բազմապատկվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։