Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել այն մասին, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ անվամբ գործող՝ «Զովք» սուպերմարկետների հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրված են արտաքին առևտրային ծրագրերին, մասնավորապես «1 С» ծրագրին և գեներացվող ֆիսկալ հասույթները ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազա են ուղարկվում վերջիններիս միջոցով։ Նույն տեղեկությունների համաձայն՝ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ն կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, …