Նոր ճնշում Բաքվից` Աղդամի ճանապարհը բացելու համար. Արայիկ Հարությունյանը քննարկումներ է սկսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում նախագահի անցկացրած հանդիպումներից որոշակի մանրամասներ ներկայացրեց։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Արայիկ Հարությունյանը խոսել է Աղդամի ճանապարհը բացելու՝ ադրբեջանական ճնշումների մասին։

Աղդամի ճանապարհը կբացվի՞, թե՞ ոչ։ «Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանն առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում վերջնաժամկետներ չեն նշվել։

Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն էլ Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իշխող խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպելու են Արայիկ Հարությունյանին, որից հետո միայն կարող է մանրամասներ հայտնել, սակայն հանդիպման ավարտից հետո իշխանական որևէ պատգամավորի հետ կապ հաստատվել չհաջողվեց։

Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն Աղդամի ճանապարհը բացելու շուրջ քննարկումների ֆոնին ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Երբեք մի փոխեք ազատությունը հացի հետ… Հետո հացն էլ են խլելու…»։

Արցախի «Հեղափոխական» կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն էլ տեղեկացնում է, որ Արայիկ Հարությունյանը վաղը, հնարավոր է, հրապարակավ հայտարարություն անի։ Արթուր Օսիպյանն Աղդամի ճանապարհի բացմանը դեմ քաղաքացիներին վաղը հրավիրում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ։ Նա պնդում է իրականացնել իր նախկին գաղափարը՝ բացել Լաչինի միջանցքը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ Աղդամի ճանապարհի բացումը նշանակում է Արցախի ինտեգրում Ադրբեջանի կազմում։

Հիշեցնենք՝ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը կարևոր համարեց Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու՝ Ադրբեջանի պատրաստակամությունը, միաժամանակ շեշտեց, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։

Նիկոլ Փաշինյանն այս հանդիպումից հետո հայտարարել էր, որ ինքը Միշելի և Ալիևի հետ Աղդամի ճանապարհի հետ կապված քննարկման չի մասնակցել։

Օգոստոսի 16-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Լաչինի միջանցքը բացելու հարցը, Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրների ներկայացուցիչների գերակշռող մեծամասնությունը համակարծիք էր` մարդասիրական խնդիրները չեն կարող օգտագործվել որպես մահակ 120 հազար մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր` Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, հնարավոր համարեցին նաև այլ երթուղիների գործարկումը` Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ:

Նշենք, որ օգոստոսի 16-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի ԱԽ նիստից այդպես էլ Լաչինի միջանցքը բացելու և հումանիտար ճգնաժամն Արցախում վերացնելու բանաձև չընդունվեց։ Ի դեպ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան