334 մլն դրամի հետքերով. Միքայել Մինասյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:26
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
12.12.2024 | 12:10
Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, քիչ ա մնում՝ Իջևանից վառարան ուզենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:06
«Մեր անփոխարինելի նախագծերից է «Զանգեզուրի անցումը»»․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
12.12.2024 | 12:01
Փաշինյանի «գնդակահարության պատը», Հակոբ Ասլանյանը զղջաց, բայց հեռացվեց ՔՊ խմբակցությունից․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 11:58
Ամեն ինչ արված է` պետություն չլինի, գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպո՞ստ՝ խնդրեմ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:55
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
Բոլորը

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել։ Ժամեր առաջ գերատեսչությունը հաղորդեց․ այս անգամ Մինասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ գրեթե 334 միլիոն դրամ փողերի լվացման մեջ։

«Մ.Մ.-ն, 2008 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը»,- նշվում է Դատախազության հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության՝ քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության 2001 թվականի որոշմամբ՝ «Ձորա ՀԷԿ» տեղամասի՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի ներդրմամբ ստեղծվել է «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերությունը: Ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է Պաշտպանության նախարարությանը, որը 2010 թվականի դեկտեմբերի 16-ին գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին կառավարության գաղտնի որոշման նախագծով թույլատրել է դրա կնքումը։ Փաստացի, 4 մլրդ 646 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն դրամով օտարելով Միքայել Մինասյանի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

«Կառավարությունը, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով, 2011 թվականին համապատասխան որոշմամբ, փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն, առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Արդյունքում, խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում: Կառավարության որոշման հիման վրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոփոխել է էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան և 2012-2016 թվականների ընթացքում «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանել կրկնակին գերազանցող սակագներ: Արդյունքում, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է 3 մլրդ 750 մլն 837 հազար 591 դրամ»,- ասվում է հաղորդագրությունում։

Գլխավոր դատախազության պնդմամբ՝ Միքայել Մինասյանը քողարկել է ընկերության 30 տոկոս բաժնեմասերի իրական շահառու հանդիսանալու հանգամանքը, որի արդյունքում 2011-2016 թվականների ընթացքում ստացել է 1 մլրդ 113 մլն 698 հազար 628 դրամ շահաբաժին: Նշված ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 333 մլն 861 հազար 167 դրամ գումար, որի իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Մինասյանը վերոհիշյալ գումարները միախառնել է իր այլ եկամուտների հետ և դրանց հաղորդել օրինական տեսք։

Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման հատկանիշներ՝ փողերի լվացում:

Միքայել Մինասյանի կարողության մասին պարբերաբար խոսում էր Նիկոլ Փաշինյանը ինչպես ընդդիմադիր պատգամավորի, այնպես էլ վարչապետի կարգավիճակում։ Հեղափոխությունից մեկ տարի անց վարչապետը նախկին նախագահի փեսային հորդորեց վերադառնալ Հայաստան։ Մինասյանն այդպես էլ չվերադարձավ, ավելին՝ չներկայացավ ՀՔԾ, թեև 2020-ի փետրվարին կառույցի կողմից արդեն իսկ ծանուցում էր ուղարկվել։ Ծանուցումից երկու ամիս անց Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց և կալանքի որոշում կայացվեց։

Մինասյանը խոհանոցային հայտնի տեսանյութերից մեկում հայտարարեց, թե Փաշինյանն իրեն այս մասով գործարք է առաջարկել՝ այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին իր մոտ ուղարկելով։ Մինասյանի պնդմամբ՝ ինքը չի ընդունել առաջարկը։

Այս հայտարարությունից երկու շաբաթ անց, ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառման հետքերով գնալով, ՀՔԾ-ն Միքայել Մինասյանի մասով նոր բացահայտումներ արեց՝ հայտարարելով, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։

Չնայած այս ամենին՝ նախորդ տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Ինտերպոլը որոշում է կայացրել դադարեցնել Մինասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը՝ իր իսկ դիմումի հիման վրա։ Թե որն է եղել պատճառը, Ինտերպոլն այդպես էլ չի պարզաբանել, իսկ Մինասյանը շարունակում է մնալ ընդհատակում՝ հրաժարվելով նաև խոհանոցային տեսանյութերի ձևաչափից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան