«Ասֆալտ սիրողները»․ ինչպես են պետբյուջեի բազմամիլիոնանոց գնումները շահում ներկա և նախկին պաշտոնյաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 17:00
Մոսկվայի քաղաքապետարանն՝ ընդդեմ Լևոն Քոչարյանի․ Արբիտրաժային դատարանը սնանկության գործ է քննում
21.11.2024 | 16:52
ՌԴ-ից արձակված միջամայրցամաքային բալիստիկ հրթիռը միջուկային լիցք չի կրել․ AFP
21.11.2024 | 16:40
14 ուսուցիչ այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն
21.11.2024 | 16:29
Զախարովային հեռախոսազանգով հրահանգում են չխոսել Դնեպրին բալիստիկ հրթիռով հարվածից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 16:16
Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո տարհանվել է Գրինդավիկ քաղաքը
21.11.2024 | 16:04
Factor TV-ի անդրադարձից հետո շրջակա միջավայրի նախարարությունը կայքից հեռացրել է «10 մլն ծառ» ծրագրին վերաբերող բաժինը 
21.11.2024 | 15:55
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց». կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցում» ծրագիրը
21.11.2024 | 15:51
Ադրբեջանի կառավարությունը փոխել է ՀՕՊ համակարգերի կիրառման կանոնները
21.11.2024 | 15:41
Քաղաքացու որովայնից դուրս է բերվել 1 կգ 620 գ փաթեթավորված «կոկաին»․ ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
21.11.2024 | 15:39
Հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
21.11.2024 | 15:26
Իվանիշվիլին Կոբախիձեին առաջադրել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
21.11.2024 | 15:19
Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր
21.11.2024 | 15:15
Ուսանողների անգլերենի իմացության հարցը խնդիր է․ նախարարն այցելել է Picsart Academy
21.11.2024 | 15:04
ՀՀ-ն մտադիր է Հնդկաստանից 78 АTAGS գնել․ Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
21.11.2024 | 14:50
Վերականգնվում են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրն ու Կիրանց գյուղի Սբ Երրորդություն եկեղեցին
Բոլորը

2022 թվականի ընթացքում Հայաստանում հիմնանորոգվել է շուրջ 300 կմ ճանապարհ, որի համար պետական բյուջեից հատկացվել է 40 մլրդ դրամ։ Կառավարությունը միլիարդավոր դրամներ է վճարում նաև ասֆալտապատման աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար՝ 11 մասնավոր և 1 պետական ընկերությունների։

Factor TV-ն ուսումնասիրել է, թե ՏԿԵ նախարարությունը ո՞ր ընկերություններին է պատվիրում այդ աշխատանքները, և պարզել, որ այդ ընկերությունների մեծ մասի սեփականատերերը պատահական անձինք չեն, նրանք որոշ դեպքերում փոխկապակցված են ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եղել և շարունակում են լինել գործընկերներ։ Factor TV-ի ուսումնասիրությունը ներառում է 2018 թվականի երկրորդ կեսից սկսած կնքված պայմանագրերը։

«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ՝ 790 մլն դրամ

Գնումների պետական համակարգի armeps կայքում հրապարակված պայմանագրերի ուսումնասիրության համաձայն՝ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման ամենախոշոր բաժինն իրականացնում է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն, որի մատուցած ծառայությունների արժեքը կազմում է 790 մլն դրամ։

1995 թվականին հիմնադրված «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88,13 տոկոսը, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, պատկանում է մինչև վերջերս ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Բագրատ Բադալյանին։ Նա այս պաշտոնին նշանակվել է 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ մինչ այդ զբաղեցնելով ՊԵԿ նախագահի խորհրդականի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի, ապա գրասենյակի ղեկավարի պաշտոնները։ Բագրատ Բադալյանը, ըստ Կառավարության պաշտոնական կայքի, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնից է տեղափոխվել պետական համակարգ, զբաղեցնելով նախ՝ Տրանսպորտի և կապի, ապա ՏՏ ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնները։ Նշենք, որ համապետական նշանակության ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում են հենց այս գերատեսչությունները, որտեղ Բադալյանը փոխնախարար է աշխատել։

Հիշեցնենք՝ Բագրատ Բադալյանը Կառավարությունում աշխատելու տարիներին ԱՄՆ-ում 585 հազար դոլարով առանձնատուն է գնել։

««Արցախճան» ինստիտուտ» ՓԲԸ՝ 200 մլն դրամ

ՏԿԵ նախարարությանը 200 մլն դրամի տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ է մատուցել ««Արցախճան» ինստիտուտ» ՓԲԸ-ն։ Այն հիմնադրվել է 2005 թվականին, Ստեփանակերտում։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ հիմնադիրը Լիդա Չոբանյանն է, իսկ ընկերության գործադիր տնօրենը հիմնադրման օրվանից Ռոբերտ Ստեփանի Սողոյանն է։

Factor TV-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և ԿԸՀ ընտրողների ռեգիստրում առկա տեղեկությունների վերլուծությամբ պարզեց, որ ««Արցախճան» ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի սեփականատերերի միջև փոխկապակցվածություն կա։

««Արցախճան» ինստիտուտ» ՓԲԸ-ն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հինգ ամիս անց՝ 2018 թվականի սեպտեմբերին, հիմնադրել է նույնանուն ՍՊԸ և հանդիսանում է դրա 50 տոկոսի սեփականատերը։ Մյուս 50 տոկոսի սեփականատերը Սերիկ Ստեփանի Սողոյանն է։ Սերիկ Սողոյանը ««Արցախճան» ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Սողոյանի քույրն է։ ԿԸՀ ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն՝ ՀՀ-ում մեկ Սերիկ Ստեփանի Սողոյան կա։ Ռոբերտ Սողոյանը ոչ միայն ««Արցախճան» ինստիտուտ» ՓԲԸ-ի, այլ նաև քրոջ՝ Սերիկ Սողոյանի մասնակցությամբ հիմնադրած «Արցախճան» ՍՊԸ-ի տնօրենն է։

Սերիկ Սողոյանն իր հերթին փոխկապակցված է «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի նախկին տնօրեն, ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող «Ճանապարհ» ընկերության սեփականատեր Էդուարդ Բեզոյանի հետ։ Բեզոյանը 2000-2009 թվականներին ղեկավարում էր «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ ճանապարահաշինության աշխատանքները։ 2011 թվականին, երբ ավազակային հարձակման էր ենթարկվել Բեզոյանների առանձնատունը, կողոպտիչները տնից տարել էին չհրկիզվող պահարան, որի մեջ, ըստ մամուլի հրապարակումների, եղել էր 200 հազար դոլարի ոսկյա զարդեր և կանխիկ 50 հազար դոլար։

Ըստ ԿԸՀ ընտրողների ռեգիստրի՝ Սերիկ Սողոյանը և Էդուարդ Բեզոյանը բնակվում են նույն հասցեում, ամուսիններ են։

Էդուարդ Բեզոյանի անվանը հանդիպում ենք նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Բագրատ Բադալյանին պատկանող «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի փաստաթղթերում։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Բեզոյանն այս ընկերության 1,7 տոկոսի սեփականատերն է։

«Ռ Քոնսալթ» ՍՊԸ՝ 153 մլն դրամ

Տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցող մյուս ընկերությունը «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն է։ Այս ընկերության հետ 2021-2023 թվականների ընթացքում կնքվել է 153 մլն դրամի պայմանագրեր։

«Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հիմնադրվել է 2021 թվականի ամռանը՝ Ռուբեն Նորայրի Միրզոյանի կողմից։ Միրզոյանը համարվում է 100 տոկոսի սեփականատերը։ Ռուբեն Միրզոյանն աշխատել է «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ի ղեկավար կազմում։ Այս տեղեկությունը նշված է նրա ֆեյսբուքյան էջում։ Միրզոյանը մեզ հետ զրույցում ևս չհերքեց այս տեղեկությունը։ Իսկ ինչո՞վ է սա հետաքրքիր․ բանն այն է, որ «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ի սեփականատերն Արմեն Բադալյանն է, որի հորեղբայրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի անձնական տվյալների որոնման գործիքի միջոցով Factor TV-ն պարզեց, որ Միրզոյանները և Բադալյանները գործընկերներ են եղել մեկ այլ՝ արդեն գործունեությունը դադարեցրած «Միրնոր» ընկերությունում։

«Մոդուլ» ՍՊԸ՝ 108 մլն դրամ

Կառավարության իրականացրած ասֆալտապատման աշխատանքները վերահսկում է նաև «Մոդուլ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և պետությունից ստացել է 108 մլն դրամ։ Սեփականատերը Նարինե Հակոբյանն է։ «Մոդուլ» ՍՊԸ-ում 2017-2019 թվականներին աշխատել է ներկայում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Նա զբաղեցրել է միջազգային ֆինանսավորմամբ ծրագրերի ղեկավարի պաշտոնը։ Այս տեղեկությունը հասանելի է Թովմասյանի ներկայացրած հայտարարագրում։ Նա մեզ հետ զրույցում ևս հաստատեց տեղեկությունը։

Իսկ ահա տեխնիկական ծառայություններ մատուցող միակ պետական ընկերությունը՝ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ն, նշված ժամանակահատվածում ՏԿԵ նախարարության հետ 44 մլն դրամի տեխնիկական վերահսկողության ծառայությունների պայմանագիր է կնքել։

Տեխնիկական հսկողություն իրականացնող մյուս վեց ընկերություններն առավել քիչ ծավալի ծառայություններ են մատուցում, հիմնականում՝ համայնքային ճանապարհաշինության ընթացքում։

Ուշագրավ է, որ ՀՀ Կառավարությունը 2020 թվականի մայիսին, երբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Սուրեն Պապիկյանը, տեխնիկական աշխատանքների վերահսկման մատուցման ծառայություններում գների փոփոխություններ է կատարել։ Ըստ նոր որոշման՝ մրցույթով ձեռք բերված ծառայությունների արժեքը կարող են որոշել նաև պետական կառույցն ու մասնավոր ընկերությունը՝ բանակցությունների արդյունքում։ Մինչ այս, տեխնիկական ծառայությունների արժեքը որոշվում էր միայն ասֆալտապատման աշխատանքների ծավալով, օրինակ, եթե ասֆալտապատման գումարը 300-500 մլն դրամ էր, վերահսկման համար հատկացվում էր այս գումարի 1,3 տոկոսը։

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի խոսքով՝ որոշման փոփոխություններից հետո վերջին երկու տարում մեկ անձից ձեռք բերված ծառայությունների մատուցման պայմանագրերում արժեքների բարձրացում է նկատվում։

ՀՀ Կառավարության 879-Ն որոշմամբ նշվում է, որ եթե տեխնիկական հսկողության ծառայությունը ձեռք է բերվել մեկ անձից, ապա գործելու է նշված սահմանաչափը՝ արժեք տոկոսային հարաբերակցությամբ, իսկ եթե մրցույթով է ձեռք բերվել, ապա պետությունն ու մասնավորը բանակցելու են արժեքի շուրջ։ Փորձագետը ռիսկային է համարում տեխնիկական հսկողության ծառայությունների՝ մեկ անձից և հրատապ մեկ անձից ձեռք բերվող գնումները։

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա և պետական հովանավորչություն չկա։ Առկա իրավիճակում հարց է ծագում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Բագրատ Բադալյանին պատկանող ընկերությանը միայն այս ծառայությունների գծով շուրջ մեկ մլրդ դրամի տեխնիկական հսկողություն պատվիրակելը հովանավորչությո՞ւն է, թե՞ ոչ։

Մինչ պաշտոնանկությունը Բագրատ Բադալյանը Factor TV-ի հետ գրավոր հարցուպատասխանում հավաստիացնում էր, թե որպես ընկերության սեփականատեր և պետական պաշտոնյա՝ չի միջամտում ասֆալտապատման աշխատանքներին առնչվող գործընթացներին։

Ի դեպ, Բագրատ Բադալյանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելը զուգադիպեց Factor TV-ի կողմից այս գործարքների վերաբերյալ ուղղվող հարցերի հետ։ Նա պաշտոնից հեռացավ հուլիսի 19-ին, մինչ այդ՝ հարցազրույցի խոստում էր տվել։

ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը, սակայն, Բագրատ Բադալյանի պարզաբանումը, թե չի միջամտում հարյուրավոր միլիոնների գործարքներին, համոզիչ չի համարում։ Կոռուպցիոն ռիսկերի գնահատման հարցերով փորձագետը կասկածելի է համարում քաղաքական գործիչների հետ առնչություն ունեցող անձանց պատկանող ընկերությունների՝ նման մասշտաբներով պետական գնումների գործընթացում մասնակցությունը։

Ուսումնասիրություններ, ինչ խոսք, պետք են։ Հատկապես, որ այս իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին այսօրինակ գործարքները որակում էին կոռուպցիա՝ առանց կասկածների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան