Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը մտադիր չէ հետագայում ևս օտարերկրյա գործակալների մասին օրինագիծ նախաձեռնել, որի ընդունումից որոշվել էր հրաժարվել մարտին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Այդ հարցը, ի դեպ, քննարկվել է մեր եվրոպացի և ամերիկացի ընկերների շրջանում, ես մեր թիմի անունից հստակ հաստատել եմ մեր դիրքորոշումը, որ …

