ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի շուրջ՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Շվեդիայի ներկայացուցիչները։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է որոշումը՝ նշելով, որ պատժամիջոցների նոր փաթեթը «հերթական հարվածը կհասցնի Վլադիմիր Պուտինի ռազմական մեքենային»։ Նա ասել է, որ այդ միջոցառումների շրջանակում ԵՄ երկրները …

