Ավստրալիայում կնոջ ուղեղում 8 սմ-անոց կենդանի որդ են հայտնաբերել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ավստրալիայում 64-ամյա կնոջ ուղեղից պիթոններին բնորոշ մակաբույծ որդ են հանել։ Բժիշկների խոսքով՝ սա մարդու վարակման առաջին նման դեպքն է, գրում է Euronews-ը։

Հաղորդվում է, որ կինն ապրում է պիթոններով բնակեցված լճի մոտ։

Չնայած օձերի հետ ուղիղ շփումների բացակայությանը՝ կինը հաճախ է հավաքել տեղական խոտաբույսեր և օգտագործել դրանք ճաշ պատրաստելու համար։

«Եթե պատկերացնենք մարդու ուղեղը, այն, իհարկե, բավական մեծ է, սակայն հսկայական չէ։ Այդ որդը 8 սմ երկարություն ուներ, կենդանի էր և ճոճվում էր, երբ մեր փորձառու նյարդավիրաբույժը դուրս բերեց այն»,- ասել է բժիշկ Սանջայա Սենանայկեն։

Նշվում է, որ Հարավային Նոր Ուելս նահանգից կինը երկար ժամանակ գանգատվել է որովայնի ցավից, հետո սկսել կորցնել հիշողությունն ու ընկել դեպրեսիայի մեջ։ Դրանից հետո նրան տեղափոխել են Կանբերայի  հիվանդանոց՝ ամբողջական հետազոտության համար։

Ուղեղի ՄՌՏ-ն հայտնաբերել է վիրաբուժական միջամտություն պահանջող պաթոլոգիաներ։ Այժմ հիվանդը գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ որդը կարող է ձվեր թողած լինել, որոնք էլ կարող են վարակել օրգանները։

Էմմա Չոբանյան