Զոհված զինծառայողների ծնողներն անժամկետ նստացույց հայտարարեցին Կառավարության շենքի մոտ: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը բորբոքել էր ծնողներին, դատարանի որոշումից հետո, ի նշան բողոքի, նրանք կարճ ժամանակով փակել էին Արշակունյաց պողոտան, ապա երթով շարժվել Մաշտոցի պողոտա, ինչից հետո՝ Կառավարական շենք։ Զինծառայողների ծնողները պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին։ Ավելի ուշ …

