Պաշտպանելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները․ ինչ փոխեց «Դեպի ներառական Հայաստան» ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների՝ 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում հաշվառված է 194,740 հաշմանդամություն ունեցող անձ: Նրանցից շատերը մեկուսացված են համայնքից և զրկված անձնական ու անհատական ընտրություն կատարելու իրավունքից։

Համաձայն «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացված տարբեր հետազոտությունների՝ հաշմանդամություն ունեցող անձինք ենթարկվում են նաև հոգեբանական, տնտեսական, ինչպես նաև ֆիզիկական և սեռական բռնության, նրանց մեջ մեծ թիվ են կազմում հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները։

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը բացառելու, վերջիններիս իրավունքների պաշտպանության և հնարավորությունների բացահայտման ու ապահովման նպատակով 2021-ի տարեվերջին մեկնարկեց «Դեպի ներառական Հայաստան» ծրագիրը։ Ծրագիրն իրականացրեց «Ագաթ» ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, որոնք համատեղեցին իրենց ջանքերը՝ տարբեր կառույցներում պայքարելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի համար։

«Դեպի ներառական Հայաստան ծրագիրն ուղղված էր ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ինստիտուցիոնալ զարգացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց կարողությունների զարգացմանը ամբողջ ՀՀ-ում: Ծրագրի ընթացքում մենք ունեցել են 77 և ավելի աշխատաժողովներ ՀՀ տարբեր մարզերում, որոնց մասնակցել են 2000-ից ավելի շահառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց ընտանիքի անդամներ, նաև մասնագետներ, իրավաբաններ, հատուկ մանկավարժներ, հոգեբաններ, բարձրացել է նրանց զգայունությունը, թե ինչպես պետք է ճիշտ աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հետ»,- ընդգծում է «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար, «Ագաթ» ՀԿ ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը։

Կոալիցիայի անդամների ջանքերով օրենսդիրը 2021 թվականի մայիսին ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը։ Բայց դա միայն սկիզբն էր․ որպեսզի օրենքի ընդունումից հետո ենթաօրենսդրական ակտերն ու իրավական կարգավորումները հաշմանդամություն ունեցող անձանց համար լինեին ներառական, մատչելի և իրավունքահեն, դեռ անելիք շատ կար։ Բացի այդ, «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավարը կարևորում է այն, որ օրենքի ընդունումից հետո դատական կարգով վերականգնվել են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքները։

Որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք մասնակցություն ունենան նաև սպորտում, կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանն առանձնացնում է դրան վերաբերող նախագիծը։

«Սպորտի մասին օրենքում փոփոխության նախագծով մենք փորձեցինք հնարավորինս հավասար մակարդակի բերել պրոֆեսիոնալ սպորտը, հաշմանդամություն ունեցող անձանց բերել ընդհանուր սպորտին, այդ թվում՝ միևնույն իրավական կարգավիճակ առաջարկելով ՀՀ օլիմպիական կոմիտեի և պարօլիմպիկ կոմիտեների միջև, որովհետև դրանք փաստացի իրար հավասարազոր և կարևոր մարմիններ են»,- նշում է Հովսեփյանը։

Կոալիցիան պատրաստել է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ այլընտրանքային զեկույց: Սա հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացնող կազմակերպություններին իրազեկել կոմիտեին, թե որքանով է պետությունը կատարել իր պարտավորությունները։

Բարձրաստիճան պաշտոնյաների և համայնքի ղեկավարների հետ հանդիպումներ, շահերի պաշտպանություն, իրավական խորհրդատվություն․ կոալիցիայի անդամներն իրենք կարևորելով ջատագովությունը՝ ավելի հեշտացրին հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը։

«Հանդիպումներ են եղել վարչական շրջանի ղեկավարների հետ, նկատվել է նվազ տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, նույնիսկ տեղեկատվություն չունեին պետական աջակցող սարքերի տրամադրման հետ կապված, հետևաբար, այս այցերը մեծ նշանակություն ունեին շահապաշտպան գործընթացի համար»,- ընդգծում է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի շահերի պաշտպանության համակարգող, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ ղեկավար Անուշ Ասլանյանը։

«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակում հրապարակվել է 360 հոդված, ՄԱԿ-ի՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիայի հոդվածներին առնչվող 7 տեսանյութ, իրազեկվածության բարձրացման նյութեր, հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ 50 փոդքաստ, որ հասարակությունն ավելի լավ իմանա՝ ինչ է արվում հաշմանդամություն ունեցող անձնաց իրավուքների պաշտպանության համար, և ինչպես են մարդիկ ապրում ու փորձում իրացնել սեփական ներուժը:

Ծրագրի շրջանակնում ստեղծվել է նաև «Արեգակ» կրթական զարգացնող վեբ-հավելվածը։ Աշխատանքային խմբին ամիսների ընթացքում հաջողվել է այնպես անել, որ այն հաստատվի ԿԳՄՍՆ-ի կողմից և, որպես ուսումնական նյութ, տարածում գտնի դպրոցներում։

«Դեպի ներառական Հայաստան» ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին՝ ծրագրի ընթացքում ոչ միայն ֆինանսավորելու, այլև պատվիրակության սիրո ու աջակցության համար»,- ընդգծում է «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար, «Ագաթ» ՀԿ ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը։

«Սա առաջին տխուր զգացողությունն է, բայց ես շատ հպարտ ու երջանիկ եմ նրանով, ինչին հասել ենք։ Ինչպես Գայանեն նշեց՝ Եվրամիության ողջ պատվիրակությունը, իրոք, շատ աջակցող մոտեցում ունի, և դուք կարող եք հավատալ, որ դա կշարունակվի։ Հավատացած եղեք, որ դա մեր օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում»,- նշում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Բրունո Մոնտարիոլը։

Թեև ծրագիրն ավարտվում է, բայց Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, ի դեմս Ագաթ ՀԿ-ի, խոստանում է, որ պայքարը չի դադարեցնելու և, մեկտեղելով բոլոր ջանքերը, Հայաստանը դարձնելու են ավելի ներառական ու մատչելի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան