«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոյի աշխատակիցները տնօրենին մեղադրում են կոռուպցիայի ու ոտնձգությունների մեջ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) դիմել է Եվրախորհրդին՝ բողոք ներկայացնելով Պրահայից գործող «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի («Ազադլըք» ռադիոկայան) ղեկավարության դեմ, գրում է The Insider-ը։

Բողոքի տեքստից հետևում է, որ նախկին աշխատակիցները ռադիոկայանի ղեկավարությանը մեղադրում են ոտնձգությունների և սպառնալիքների մեջ։ Նրանց խոսքով՝ խմբագրությունը ղեկավարվում է ոչ կոմպետենտ, այնտեղ տիրում է ոչ առողջ մթնոլորտ, որն արտացոլվում է աշխատանքի որակի վրա և կասկածի տակ է դնում խմբագրության անկախությունը։ Նշվում է նաև, որ պատասխանատվությունն առաջին հերթին «Ազադլըք» ռադիոկայանի ղեկավար Իլկին Մամեդովն է։

Վերջին երկու տարիների ընթացքում «Ազադլըք» ռադիոկայանի 4 աշխատակից է ազատվել աշխատանքից, ևս 3-ը հեռացել է սեփական կամքով: Աշխատանքից հեռացված լրագրողները նամակներ են գրել «Ազատություն» ռադիոկայանի նախագահին՝ խնդրելով հետաքննություն անցկացնել, սակայն պատասխան չեն ստացել։ Այդ կապակցությամբ էլ EFJ-ի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսն օգոստոսի 23-ին նամակ է գրել ԱՄՆ Միջազգային ԶԼՄ-ների գործակալության (USAGM) ղեկավար Ամանդա Բենեթին։ Իր ուղերձում նա մատնանշել է իրավիճակի լրջությունն ու զարմանք հայտնել ռադիոկայանի նախկին աշխատակիցների նամակների վերաբերյալ արձագանքի բացակայության կապակցությամբ։

«Հուսով եմ, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեք աշխատանքից ազատված լրագրողների մեղադրանքների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու համար»,- գրել է Գուտիերեսը։

Թուրհան Քարիմովը, որը ռադիոյում աշխատել է 2015 թվականից, այսօր աշախատանքից հեռացված վերջին լրագրողն է։ Մինչ Պրահա տեղափոխվելը նա աշխատել է Բաքվում և հայտնի է կոռուպցիայի մասին իր նյութերով, այդ թվում՝ տեղի ոստիկանության վերաբերյալ։

Նա պատմել է, որ իրեն աշխատանքից ազատել են առանց ծանուցման, ինչը Չեխիայի աշխատանքային օրենսդրության խախտում է։

«Իմ փոխարեն Մամեդովը Բաքվում վարձել է երկու լրագրողի, որոնք աշխատել են նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հեռուստաալիքներում։ Ես նամակ գրեցի «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆ Գեդմինին՝ խնդրելով հետաքննել ադրբեջանական ծառայությունում տիրող իրավիճակը, սակայն պատասխան չստացա»,- ասել է նա։

Blankspot անկախ հարթակն էլ հայտնում է, որ պաշտոնանկ արված Քարիմովի փոխարեն աշխատանքի են վերցրել Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմի հետ առնչություն ունեցող անձի։ Խոսքը Մամեդշարիֆ Ալահբարովի մասին է, որը վերջին 15 տարիներին աշխատել է ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներում, մասնավորապես, մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պատերազմն ու Իլհամ Ալիևին փառաբանող քարոզչական ֆիլմերի ստեղծմանը։ Անձնական սոցիալական ցանցերում Ալահբարովը շարունակում է փառաբանել բռնապետական ​​ռեժիմը։

Ռադիոյի նախկին աշխատակից Ինգիզ Սուլթանսոյն էլ իր ֆեսյբուքյան էջում հայտնել է, որ ղեկավարությունը պատասխան է ուղարկել աշխատանքից ազատված լրագրողների նամակին, բայց այն անվանել է ՆԳՆ-ի ոճով պատասխան, երբ արձագանքում են ոստիկանների հետ կապված բողոքներին։

Լրագրողի խոսքով՝ Իլկին Մամեդովը մշտապես կոպտում է աշխատակիցներին, անպարկեշտ արտահայտություններ անում, վիրավորում ու ծաղրում նրանց։ Խմբագրությունը մշտական ​​սթրեսի մեջ է, «կանայք լաց են լինում, տղամարդիկ չարաշահում են ալկոհոլը և ծխախոտը», սակայն ստիպված են դիմանալ վատ վերաբերմունքին, քանի որ Ադրբեջանում բարձր գործազրկությունը դժվարացնում է աշխատանք գտնելը։ Սուլթանսոյը պնդում է, որ կան նաև ֆինանսական չարաշահումներ։

Մեկ այլ նախկին աշխատակից Ռազվան Սեյֆուլլան ասել է, որ Մամեդովը, վկայակոչելով անվտանգության միջոցները, անօրինական կերպով վերահսկել է բանկային հաշիվը, որի վրա ստացվում են լրագրողների վճարները Բաքվում, և որ այդ հաշվից միջոցներն անհետացել են։ Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ինքը վրդովվել է տեղի ունեցածից, սկսել են իրեն ավելի քիչ առաջադրանքներ տալ, ինչի արդյունքում իր աշխատավարձը զգալիորեն կրճատվել է։ Ավելի ուշ ռադիոկայանը խզել է պայմանագիրը լրագրողի հետ՝ անգամ չզգուշացնելով այդ մասին։

Աշխատանքից հեռացված լրագրողների խոսքով՝ ղեկավարությունը ստիպել է Բաքվում աշխատող լրագրողներին ինքնուրույն աշխատանքային տեխնիկա վարձել։ Բացի այդ, նրանց աշխատավարձը կրճատել են, եթե նրանց բերման են ենթարկել ոստիկանները որևէ իրադարձություն լուսաբանելու ժամանակ, ինչը պարբերաբար տեղի է ունենում Ադրբեջանում լրագրողների հետ։

Էմմա Չոբանյան