Ադրբեջանական բեռնատարներն Աղդամում են. Արցախից խոսում են Լաչինի գործարկման անհրաժեշտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Բաքվից Ստեփանակերտ հումանիտար բեռ ուղարկելու հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածութուն չի եղել: Արցախի նախագահի աշխատակազմից այսպես են արձագանքում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Լեռնային Ղարաբաղ 40 տոննա ալյուր ուղարկելու` ադրբեջանական կողմի որոշմանը։ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի գնահատմամբ՝ այդ քայլն ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։

Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ ուղարկելու մասին Բաքուն հայտնեց այսօր առավոտյան։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես են երկու բեռնատարներ շարժվում դեպի Աղդամ։

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Նովրուզ Ասլանը նշել է, թե դրական արձագանք են ակնկալում հայերից։ Արցախից, մինչդեռ, հակադարձում են․ եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չխոչընդոտեն Լաչինի միջանցքով դեպի Արցախ մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։

Ավելի քան ութ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում հումանիտար իրավիճակն է՛լ ավելի սրվեց հունիսի 15-ից հետո, երբ Բաքուն ամբողջությամբ արգելեց անգամ Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների միջոցով առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը Ստեփանակերտ։ Ավելի քան երկու ամիս է՝ այնտեղ մարդիկ գոյատևում են կուտակած պաշարների հաշվին, որոնք գրեթե սպառվել են։

«Արցախում սով է»,- երեկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ հացի խնդիրը պետք է լուծել մի քանի օրվա ընթացքում, բայց այդպես էլ չհստակեցրեց՝ ինչպես, փոխարենը հայտարարեց՝ միակ ճանապարհը, որը գործելու է, Լաչինի միջանցքն է։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Բաքվից հումանիտար օգնություն ուղարկելու քայլն ակնհայտ ցինիզմի դրսևորում է, և Արցախի արձագանքը համարժեք է ստեղծված իրավիճակին։

Աղդամով Ստեփանակերտին, այսպես ասած, «օգնություն» տրամադրելու մասին Բաքուն բարձրաձայնում է արդեն տևական ժամանակ, միաժամանակ, թույլ չտալով, որ Հայաստանից ուղարկված հումանիտար աջակցությունը հասնի Ստեփանակերտ։ Հայկական բեռնատարները մոտ մեկ ամիս է՝ կանգնած են Կոռնիձորի սահմանային հատվածում։ Իսկ վաղն այնտեղ նրանց կմիանան նաև ֆրանսիական բեռնատարները։ Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ Երևանից Ստեփանակերտ կշարժվի 10 բեռնատար, որոնք կուղեկցեն Փարիզի քաղաքապետը և այլ ֆրանսիացի պաշտոնյաներ։

Հակոբ Բադալյանը կարծում է, որ Ստեփանակերտը, ադրբեջանական օգնությունը մերժելուն զուգահեռ, նաև առաջարկներ պետք է անի։ Օրինակ՝ հումանիտար բեռները Ստեփանակերտ առաքել բացառապես ՄԱԿ-ի հովանու ներքո՝ թե՛ Աղդամով, թե՛ Լաչինով։

Իսկ մինչ այդ, ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն գրում են, որ իրենց բեռնատարները հասել են Աղդամ։ Թե ինչ ճակատագրի են արժանանալու դրանք, հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան