Բաքուն Փարիզից «պահանջում է» դադարեցնել «սադրիչ» հայտարարությունները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի՝ Արցախի մասին արված հայտարարություններին և հերթական անգամ Փարիզի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցրել։

«Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի նման հայտարարությունները, որոնք չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, անընդունելի են»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ Ադրբեջանն ազգային օրենսդրության շրջանակում, իբր, ջանքեր է գործադրում Ղարաբաղի հայերին ադրբեջանական հասարակությանը «վերաինտեգրելու ուղղությամբ»։ Հաջիզադեն ասել է, որ այդ ջանքերին խոչընդոտելը, Բաքվին մեղադրելով տարածաշրջանից հայերին վտարելու քաղաքականություն վարելու մեջ, սկզբունքորեն սխալ է։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին վերջ տալ նման բորբոքիչ ու սադրիչ հայտարարություններին»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան դեսպանների համաժողովի ընթացքում ելույթ ունենալիս անդրադարձել էր նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

«Ես չեմ անդրադառնա բոլոր այն ճգնաժամերին, որտեղ մեր դիվանագիտությունն ակտիվ է,  բայց որոշ թեմաներ ուզում եմ նշել։ Խեղդամահության ռազմավարությունը, որի նպատակն է հրահրել հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, ինչպես սահմանել է Արդարադատության միջազգային դատարանը, անօրինական է, այն նաև անբարոյական է»,- ասել էր Ֆրանիսայի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան