Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում նախընտրական արշավի շրջանակում կրկին մեղադրանքներ է հնչեցնել նախագահի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հասցեին, մասնավորապես՝ Ռուսաստանի վերաբերյալ վերջինի հայտարարությունների հետ կապված։ Չավուշօղլուն նշել է, որ Քըլըչդարօղլուի հայտարարությունները վախեցրել են «ռուսական շուկան»։ «Ցավոք, այս ընտրությունների ժամանակ ես տեսնում եմ պարոն Քըլըչդարօղլուի չափազանց անպատասխանատու հայտարարությունները, հատկապես՝ «Մենք ներգրավվելու ենք Ռուսաստանի դեմ …

