ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնության հերթական փաթեթը, որի գումարը կկազմի 250 մլն դոլար։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ այն ներառելու է հակաօդային պաշտպանության AIM-9M հրթիռներ, HIMARS բազմակի հրթիռային համակարգերի արկեր, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, ականազերծման սարքավորումներ, Javelin համալիրներ, ինչպես նաև այլ հակատանկային համակարգեր և հրթիռներ, DW-ի ռուսական …

