Դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկաններն այդտեղ ապօրինություն են թույլ տվել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» զոհվածների հարազատների նկատմամբ ուժ կիրառելու գործով որևէ մեղադրյալ ոստիկան չկա: «Եթե հանցագործություն չկա, էդ գործը ո՞նց գնա դատարան, ի՞նչ հիմքով գնա դատարան»,- նշեց վարչապետը: Հիշեցնենք, որ 2022 …

