Սպիտակ տունը հայտնել է, թե ով կարող է կանգնած լինել Պրիգոժինի օդանավի կործանման հետևում

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Սպիտակ տունը կարծում է, որ ռուսական «Վագներ» ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահվան հետևում կարող է կանգնած լինել Կրեմլը։ Այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, փոխանցում է Sky-ը։

«Մենք բոլորս գիտենք, որ Կրեմլը հակառակորդներին սպանելու երկար պատմություն ունի»,- ընդգծել է Ժան Պիերը։

Ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ենթադրություն էր հայտնել, որ «Վագներ» ռազմականացված խմբավորման առաջնորդի օդանավի վթարի հետևում կարող է կանգնած լինել Պուտինը։ Նա նշել էր, որ հստակ չգիտի, թե ինչ է տեղի ունեցել, բայց «չի զարմացել կատարվածից»։

Հայտնի է, որ Պրիգոժինին հուղարկավորել են Սանկտ Պետերբուրգի գերեզմանոցում։ «Վագներ»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրաժեշտի արարողությունն անցել է փակ ձևաչափով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում օդանավ է կործանվել, որում եղել է տասը մարդ, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինը։ Օդանավի անձնակազմի անդամներն ու բոլոր ուղևորները մահացել են։