Բաքուն միջազգային ԶԼՄ-ների ադրբեջանցի թղթակիցներին հավաքել է Ստեփանակերտ տանող ճանապարհին

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Բաքուն միջազգային լրատվամիջոցների ադրբեջանական ծառայությունների մի խումբ աշխատակիցների հավաքել է Ստեփանակերտի ճանապարհին, որտեղ գտնվում են Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերակցության, իբր, մարդասիրական օգնությամբ բեռնված երկու մեքենաները՝ նախատեսված Արցախի համար։

Ադրբեջանի իշխանությունները, որոնք ամիսներ շարունակ նախ հերքում էին Արցախում իրենց իսկ կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամը, այժմ նոր քարոզչական գիծ են որդեգրել և փորձում են 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը փակած «էկոավիստների» շոուն փոխարինել Բաքվի հրահանգով գործող Կարմիր մահիկի «հումանիտար» առաքելությամբ։

Հաղորդվում է, որ ռուս խաղաղապահների հենակետի մոտ են հավաքվել Bloomberg-ի, BBC-ի, Gettyimage-ի, Reuters-ի և այլ ԶԼՄ-ների ադրբեջանցի թղթակիցները, որոնք տեղում ծանոթանում են իրավիճակին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերակցության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանը նախօրեին հայտարարել էր, թե 40 տոննա ալյուրով երկու մեքենա է ուղարկվել, իբր, Արցախին օգնության համար։ Նախօրեից մեքենաները մնացել են Ստեփանակերտ տանող ճանապարհին։

Էմմա Չոբանյան