ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հրաժարվեց մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե եղել են զինատեսակներ, որոնց կիրառման հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել։ Զախարովան հրաժարվեց պատասխանել լրագրողի հարցին, թե հաշվի առնելով, որ ՀՀ-ին ծանր զինատեսակների միակ մատակարարը ՌԴ-ն է և, մասնավորապես, շատ է շրջանառվել «Իսկանդեր»-ների հարցը, …

