Չնայած տնտեսական քաղաքականության փոփոխություններին՝ Թուրքիայում գնաճը չի նվազում․ տարեկան գնաճը հասել է 60%-ի

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Թուրքիայում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսին երկրում տարեկան գնաճը կազմել է 58,94 տոկոս, իսկ սպառողական գները, նախորդ ամսվա համեմատ, աճել են 9,09 տոկոսով։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUIK) հայտնել է, որ տարեկան գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 59 տոկոսով, գրում է Al Monitor-ը։

Տվյալների հրապարակումից հետո Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ այժմ երկիրը գտնվում է տնտեսական անցումային շրջանում։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Շիմշեքը նշանակվել էր երկրի տնտեսական քաղաքականության պատասխանատուն՝ Անկարայի՝ ավելի ավանդական տնտեսական քաղաքականության անցման շրջանակում, մինչ երկիրն ապրում է ամենավատ տնտեսական ճգնաժամերից մեկը։

«Մենք գիտենք, որ գնաճի դեմ պայքարը ժամանակ է պահանջում։ Մենք անցումային շրջանում ենք։ Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Մենք բացարձակապես վճռական ենք պայքարելու գնաճի դեմ»,- գրել է Շիմշեքը  X-իր էջում։

Ըստ տվյալների՝ տրանսպորտն ամսական սպառողական գների աճի հիմնական շարժիչ ուժն է, որը մասամբ աճել է 16,61 տոկոսով՝ վառելիքի հաջորդական թանկացումների պատճառով: Կենցաղային տեխնիկայի և պարենային ապրանքների գներն օգոստոսին ամսական գնաճի երկրորդ և երրորդ պատճառն են եղել՝ աճելով, համապատասխանաբար, ավելի քան 9 և 8 տոկոսով։

Ի դեպ, Թուրքիայի գնաճի հետազոտական խմբի (ENAG – անկախ հաստատություն, որը ստեղծվել է 2020 թվականին երկրի գնաճին հետևելու համար) ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսին երկրում սպառողական գների տարեկան գնաճը կազմել է 128,05 տոկոս, ինչը շատ ավելին է, քան պաշտոնական պնդումները: Ըստ ENAG-ի՝ օգոստոսին Թուրքիայում գներն աճել են ամսական 8,59 տոկոսով, ինչը ցածր է TÜİK-ի ցուցանիշից:

Թուրքիայում տարեկան գնաճը կրկին սկսեց ավելանալ հուլիսին՝ ութամսյա նվազման միտումից հետո: Երկրի տարեկան գնաճը հոկտեմբերին հասել էր 24 տարվա առավելագույնին՝ 85,5 տոկոս՝ թուրքական լիրայի արագ անկման ֆոնին, որը հիմնականում պայմանավորված է Էրդողանի ոչ ավանդական տնտեսական քաղաքականությամբ։

Էմմա Չոբանյան