«Ականատես» դիտորդական առաքելությունը հաղորդում կներկայացնի դատախազություն «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում բաժանվող քարտերի առնչությամբ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում քարոզչական այլ նյութերին զուգահեռ որոշ ընտրողների տրամադրվում են նաև «նվեր» քարտեր։ Այս մասին տեղեկացնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։

«Քարտի դարձերեսին առկա է գրառում՝ «Պահիր այս քարտը, անակնկալները՝ սեպտեմբերի 17-ից»։

May be an image of text

Նշված քարտերի կարգավիճակը և դրանց ստանալու ու պահպանելու հետևանքները պարզելու նպատակով կապ ենք հաստատել «Ապրելու երկիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցչի հետ, ով դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք քարտի պահպանման դեպքում անձանց սպասվում են նվերներ՝ միաժամանակ նշելով, որ մանրամասները հայտնի կլինեն ընտրություններից հետո։

May be an image of text

Արձանագրվել են դեպքեր, երբ տարեց ընտրողներն այս քարտերը շփոթել են բանկային կամ նվեր քարտերի հետ։

Ընտրողներին նվեր քարտեր բաժանելը, որոնք հետագայում որևէ բարիք (ապրանք, ծառայություն) ստանալու առերևույթ ակնկալիք են առաջացնում նրանց մոտ, առերույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված հանցակազմի հատկանիշներ։ Հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ընտրությունների ընթացքում կուսակցության կողմից կամ նրա անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք կամ ծառայություններ տալու/մատուցելու կամ դրանք խոստանալու համար։

«Ականատեսը» հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացնել բազմակողմանի քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։