Անկարան Աթենքի հետ հարաբերություններում թևակոխում է «նոր և դրական» փուլ․ Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Անկարայում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հունաստանի ԱԳ նախարար Գեորգոս Գերապետրիտիսն Անկարայում բանակցություններ է անցկացրել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Սա երկու նախարարների առաջին հանդիպումն է ԱԳ նախարարի պաշտոնում Ֆիդանի նշանակումից հետո։ Կողմերի միջև քննարկումները տեղի են ունենում ավելի բարեկամական մթնոլորտում, որն առաջացել է այն պատճառով, որ Հունաստանն օգնություն է ուղարկել Թուրքիային այս տարվա սկզբին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, Անկարան էլ ցավակցել է Հունաստանում գնացքի ողբերգական վթարից հետո:

Թուրքիան Հունաստանի հետ հարաբերություններում թևակոխում է «նոր և դրական» դարաշրջան։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ որ Անկարան և Աթենքը պայմանավորվել են նոր մոտեցումներ ցուցաբերել կողմերի միջև տարաձայնությունների լուծման համար։

«Անկարան պատրաստ է շարունակել Աթենքի հետ երկխոսությունն առանց նախապայմանների և զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ հիմնված ընդհանուր շահերի վրա»,- ասել է Ֆիդանը։

Հունաստանի ԱԳ նախարար Գերապետրիտիսն էլ ասել է, որ Անկարայի և Աթենքի միջև վստահության միջոցների ամրապնդման շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում։

«Աթենքն ու Անկարան պայմանավորվել են զարգացնել դրական օրակարգ կողմերի միջև»,- հայտարարել է նա։

Էմմա Չոբանյան