Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի. Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Բոլորը

Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Լաչինի միջանցքը համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային դատարանի որոշման, պետք է անհապաղ երկկողմանի բացվի բոլոր տեսակի փոխադրումների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Աղդամի ճանապարհը Լաչինի միջանցքին զուգահեռ գործարկելու մասին խոսակցություններին։

«Անկախ այն հանգամանքից, թե ինչ ճանապարհներ կգործարկվեն, երբ և ինչ ձևաչափով, մեր դիրքորոշումը և պահանջը մնում է այն, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի․․․

Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ մյուս ճանապարհների հետ կապված չէի ցանկանա մեկնաբանություն տալ, որովհետև դա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և ժողովրդի որոշելիքն է։ Չեմ կարծում, որ Հայաստանն այստեղ պետք է միջամտի»,- նշեց պատգամավորը։

Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղում թույլ են տվել Ռուսաստանի Դաշնության հումանիտար բեռը մուտք գործի Աղդամ-Ասկերան ճանապարհով՝ պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը։

Անդրադառնալով հարցին, թե ՞ինչ տեղեկություններ կան այդ մասով, արդյոք բանակցություններ ընթանում են Լաչինի միջանցքի բացման հարցով, Խանդանյանը պատասխանեց․ «Արցախից տեղեկություն ենք ստանում շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին, վատթարացող հումանիտար իրավիճակի մասին, այդ տեղեկությունը փոխանցում ենք մեր միջազգային գործընկերներին։ Իսկ ինչ վերաբերվում է, թե արդյոք շփումներ և բանակցություններ կան, ես ինքս չեմ տիրապետում տեղեկատվության»։

Մանրամասները՝ տեսանյութում։