Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա․ ՌԴ ԱԳՆ խոսնակ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա։ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը։ Դա իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես վերաբերվեն դրան։ Բայց պետք չէ Երևանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի վերաբերյալ Երևանի կոշտ հայտարարություններին «առաջացել է փաստերի փոխարինմամբ»։

«Մենք ուշադրություն ենք դարձրել ոչ այնքան անձնական բնույթի տոնայնությանն ու վիրավորական բաներին, կոպտությանը, մենք դրան ուշադրություն չենք դարձրել, այլ այն բանին, որ դրանք հիմնված են կեղծիքի, անճշտության, փաստերը փոփոխելու փորձի վրա։ Հենց դա է առաջացրել մեր արձագանքը, դրա համար էլ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»,- նշել է Զախարովան։