Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Գերմանիայի ԱԳ պետական նախարար Թոբիաս Լինդներին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների աճող դինամիկան։ Քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների գործընթացն ու խաղաղության հասնելու ուղղությամբ Բաքվի գործողությունները։ «Մտքերի փոխանակում է տեղի ունեցել էներգետիկ ոլորտում համագործակցության և դրա ամրապնդման, ինչպես …

