Սենատում Արցախի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունները պաշտոնական Բաքվի դժգոհությունն են հարուցել

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Պաշտոնական Բաքուն դժգոհություն է հայտնել նախօրեին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Արցախում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ լսումների հետ կապված։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախ բողոքել է հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսից՝ նրան մեղադրելով «Ադրբեջանի նկատմամբ թշնամական դիրքորոշման և կոռուպցիայի մեջ»։

Այնուհետև Հաջիզադեն դժգոհություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարություններից՝ նշելով, թե դրանք, իբր, «չեն արտացոլում տարածաշրջանում իրողությունները»։

«Այդ գաղափարները, զուգահեռ նրան, որ հակասում են Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործման համաձայնությանը, որը ձեռք է բերվել սեպտեմբերին 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև շփումների ընթացքում, պարունակում են Հայաստանի կողմից ամբողջ աշխարհում Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի տարրեր։ Ամերիկյան կողմը քաջ գիտակցում է, որ այդ համաձայնությունը, որը պետք է իրականացվեր նաև ԱՄՆ-ի միջնորդությամբ, խախտվել է Հայաստանի և նրա ստեղծած ֆիկտիվ ռեժիմի կողմից։ Շրջափակման և հումանիտար իրավիճակի մեղադրանքներն անհիմն են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Բաքվին դուր չի եկել նաև այն, որ Պետքարտուղարության պաշտոնյան օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդ» արտահայությունը, ինչը, իբր, անհարգալից վերաբերմունք է ադրբեջանցիների իրավունքների նկատմամբ։

«Ամերիկյան կողմի օրինակով՝ խորհուրդ ենք տալիս միջազգային հանրությանը մաս չկազմել տարածաշրջանի ապակայունացմանը նպաստող նման քայլերին և չտրվել Հայաստանի զրպարտչական արշավին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Սենատի լսումների ժամանակ ունեցած ելույթում Յուրի Քիմը կրկին կոչ էր արել Ադրբեջանի բացել Լաչինի միջանցքը։ Նա նշել էր, որ ԼՂ-ում հայերին իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանվեն, և որ Միացյալ Նահանգները թույլ չի տա էթնիկ զտում։

Էմմա Չոբանյան