Օգոստոսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մանրամասները՝ նշելով, Ադրբեջանը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը, իսկ արդեն հունիսի 15-ից ԼՂ 120 հազար բնակչությունը …

