Դադարեցվել է Արմավիրի մարզում շահագործվող բենզալցակայանի և կասեցվել Կոտայքի մարզում շահագործվող գազալցակայանի գործունեությունը

Լուրեր

07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի և Կոտայքի տարածքային ստորաբաժանումերի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Արմավիրի մարզի գ. Արագած հասցեում Սերգեյ Մովսիսյան Ա/Ձ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և Կոտայքի մարզի Վ. Պտղնի, Սևան-Երևան մայրուղի, թիվ 14 հասցեում «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի (գազալցակայանի) նկատմամբ․ տեղեկացնում են ՔՏՀ-ից։

Հետազոտության արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտներում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի ղեկավարի կողմից կայացրած որոշոմամբ դադարեցվել է Արմավիրի մարզի գ. Արագած հասցեում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը։

Տեսչական մարմնի կողմից իրականացված բացատրական աշխատանքներից հետո տնտեսավարողի կողմից բենզալցակայանն ապամոնտաժվել է։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից տնտեսավարողի առջև պահեստարաններում առկա վառելիքն անհապաղ չեզոքացնելու պահանջ է դրվել։

ՏՄ ղեկավար Գարեգին Խաչատրյանի մեկ այլ որոշմամբ էլ Կոտայքի մարզի Վ. Պտղնի, Սևան- Երևան մայրուղի, թիվ 14 հասցեում շահագործվող գազալցակայանի գործունեությունը կասեցվել է՝ մինչև արձանագրված խախտումների վերացումը։